Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել:
Այդպիսի ախտորոշման դեպքում գոյություն ունեն մի շարք հանձնարարականներ. ինչպես է այն դրսևորվում, որոնք են պատճառները և ինչ անել:
Այս երևույթի պատճառները բազմազան են, սակայն սկզբից հարկ է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում արգանդի թեքումը: Փոքր կոնքում տեղակայված արգանդի այդպիսի տեղակայումը խիստ տարբերվում է նորմալ տեղակայված վիճակից: Նորմալ դիրքն այն է, երբ արգանդի և վզիկի անկյունը բութ անկյուն է կազմում, այսինքն, 80-ից մինչև 180o: Թեքումը լինում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմի վրա, սակայն տարածված է նաև արգանդի հետևի կողմից թեքումը: Բժշկության մեջ այս պաթոլոգիան ունի իր անվանումը` ռետրովերսիա կամ ռետրոֆլեքսիա: Երբեմն արգանդի թեքումը բարդանում է իր առանցքի շուրջ պտտվելով` ռոտացիայով, իսկ դա, իր հերթին, հանգեցնում է արգանդի փողերի ճնշման, որն էլ կարող է անպտղության պատճառ է դառնալ:
Իսկ որոնք են թեքման պատճառները: Դրանք այնքան բազմազան են, որ բժշկության մեջ մինչ այժմ ստույգ դասակարգում չի ընդունվել: Կանանց մի մասի մոտ ազդեցություն է թողնում ժառանգականությունը և, ի դեպ, դա ամենահաճախակի պատճառներից մեկն է: Բացի այդ, կոնքի հատակի ոչ բավարար զարգացած մկանները նույնպես կարող են հանգեցնել արգանդի թեքման: Կնոջ սեռական համակարգի բորբոքային գործընթացները քիչ դեր չեն խաղում ռետրովերսիայի առաջացման գործում: Էնդոմետրիոզը և ուռուցքները նույնպես կարող են ազդել արգանդի դիրքի վրա:
Շատերը կարծում են, որ աղջիկ երեխաներին 6 ամսականից շուտ չի կարելի նստեցնել, չնայած բժշկության մեջ դա հաստատված չէ: Իսկ ահա դեռահաս աղջիկներին չի կարելի 20 կգ-ից ավելի ծանրություններ բարձրացնել: Այս փաստն ապացուցված է: Նման ծանրաբեռնվածությունը կարող է թեքում հրահրել: Այնպես որ, պատճառները շատ են և յուրաքանչյուր կնոջ մոտ դրանք անհատական են:
Որոնք են արգանդի ոչ ճիշտ դիրքի հետևանքները: Ամենատհաճ հետևանքը ցավոտ մենստրուացիաներն են: Որպես կանոն, մենստրուացիայի սկսվելուց մի քանի օր առաջ թույլ արտադրոթյուն է գալիս, որին ուղեկցում են գոտկատեղի ցավերը, իսկ մենստրուացիայից հետո` հեշտոնից առատ արտադրությունը: Սակայն կան այնպիսի կանայք, ովքեր նույնիսկ չգիտեն իրենց ախտորոշման մասին: Այսինքն, արգանդի թեքումը ոչ մի ձևով չի դրսևորվում:
Իսկ ինչպես է այս ամենն ազդում բեղմնավորման վրա: Այդ հարցը շատ հաճախ է առաջանում վերարտադրողական տարիքի կանանց մոտ: Այստեղ նույնպես միանշանակ պատասխան գոյություն չունի: Բարեբախտաբար, այդպիսի ախտորոշումը շատ հազվադեպ է կնոջ անպտղության պատճառ դառնում: Իհարկե, եթե կնոջ մոտ առկա չեն ուղեկցող հիվանդություններ: Շատ ու շատ կանայք հաջողությամբ հղիանում են, նույն հաջողությամբ ծննդաբերում և, նույնիսկ, մի քանի անգամ: Իհարկե լինում են նաև բացառություններ, սակայն, սովորաբար գինեկոլոգները նման բացառությունները ժամանակին են հայտնաբերում և կիրառում են բուժման ճիշտ մեթոդներ:
Արգանդի թեքման կանխարգելումը
Հարկ է ժամանակին դատարկել միզապարկն ու աղիները: Դա պետք է սովորություն դառնա: Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել մարզումների ուժային այն տեսակներով, որոնք լարում են կոնքային մկանները: Նաև խորհուրդ է տրվում անպայման բուժել փոքր կոնքի օրգանների բորբոքային գործընթացները, քանի որ դրանք կարող են քրոնիկական բնույթ ստանալ և, անշուշտ, պարբերաբար այցելել գինեկոլոգին: Հարկ է նաև հետևել աղիների աշխատանքին, փորկապություններից խուսափելու համար:
Բուժման են ենթակա արգանդի այն թեքումները, որոնք ուղեկցվում են դրա իջեցման կամ իր առանցքի շուրջ պտտվելու դեպքում: Նման բուժումը շատ երկարատև է, երբեմն ոչ այնքան արդյունավետ: Եթե բուժումը սպասված արդունքը չի տալիս, ապա կիրառվում է վիրահատական միջամտությունը:
Գոյություն ունեն մասնագիտացված կլինիկաներ, որտեղ շտկում են կոնքի արատները, կարգավորում դրա մկանների տոնուսը` բուժական ֆիզկուլտուրայի օգնությամբ: Այդ ուղղությամբ աշխատող մասնագետներին անվանում են կինեզոթերապևտներ:
|
Մեդ-Պրակտիկ
21.11.2015
Հարգելի Emma, բարև Ձեզ: Արգանդի նորմալ անատոմիական դիրքը առաջ թեքված է: Արգանդի հետթեքման ժամանակ, կախված աստիճանից, հնարավոր է առաջանա անպտղություն: Պատճառը սպերմատոզոիդների դեպի արգանդափող ներթափանցման դժվարացումն է, կամ արդեն բեղմնավորված ձվաբջջի անցումը դեպի արգանդի խոռոչ և նրա իմպլանտացիայի դժվարացումը:
emma
21.10.2015
Մեդ-Պրակտիկ
13.04.2015
Հարգելի Nar, արգանդի նորմալ անատոմիական դիրքը առաջ թեքվածն է, սակայն որոշ դեպքերում այն կարող է լինել հետ թեքված: Արգանդի թեքվելու պատճառները տարբեր են, հաճախ դա կապված է ժառանգականության հետ: Միանշանակ ասել թե, դա կխանգարի հղիանալուն ճիշտ չէ, քանի որ հետթեքված արգանդով բազմաթիվ կանայք հաջողությամբ հղիանում և ծննդաբերում են առանց խնդիրների: Այս դեպքում կարևոր են ուղեկցող հիվանդությունները, արգանդի ֆունկցիոնալ վիճակը և այլն, որոնց դեպքում արգանդի հետթեքվածությունը կարող է պատճառ դառնալ չբերության:
Nar
10.04.2015
Մեդ-Պրակտիկ
04.04.2015
Հարգելի Angela, հավանաբար որևէ ինֆեկցիա է հայտնաբերվել, միանշանակ ասել, թե կոնկրետ ինչ հարուցիչ է դժվար է: Նշված միջոցները հակաբակտերիալ, հակասնկային, հակասեպտիկ միջոցներ են, և կարող են նշանակվել տարբեր ինֆեկցիաների ժամանակ: Ինչ վերաբերում է բուժումից հետո հղիանալուն, ապա եթե չհղիանալու պատճառը միայն ինֆեկցիոն պնդիրն է, ապա իհարկե հնարավոր է:
angela
02.04.2015
Մեդ-Պրակտիկ
19.03.2015
Հարգելի Angela, բուժումը դեղորայքային է, իսկ բուժման տևողությունը կախված է օրգանիզմի առանձնահատկություններից:
Angela
17.03.2015
Մեդ-Պրակտիկ
12.03.2015
Հարգելի Angela, հայցում ենք Ձեր ներողամտությունը ուշացած պատասախանի համար: Ինչ վերաբերում է արգանդի փոքր չափերին, ապա ներկայումս կան միջոցներ, որոնք նշանակվում են հղիանալ ցանկացող կանանց արգանդի լորձաթաղանթի հասունացման համար, նաև արգանդի չափերի մեծացման համար, սակայն դրանք նշանակվում են միայն գինեկոլոգի ցուցումով և նրա հսկողության տակ: Արգանդի թեքվածության հետ կապված պետք է ասել, որ այն ևս կարող է լինել չբերության պատճառ, քանի որ արգանդի ոչ նորմալ դիրքը խոչընդոդում է բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիային: Ինչ վերաբերում է սեռական հարաբերության ժամանակ ցավին, ապա ոչ միշտ է հանդիպում:
Angela
04.03.2015
Angela
28.02.2015
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն